Բրիտանիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում այս պահի դրությամբ առաջատարն է ընդդիմադիր «Բարեփոխումների կուսակցությունը» (Reform UK), որն Անգլիայի մասշտաբով ստացել է ամենաշատ տեղերը
Մեծ Բրիտանիայի տեղական ընտրություններում առաջատարն է ընդդիմադիր «Բարեփոխում Միացյալ Թագավորություն» (Reform UK) կուսակցությունը։
Ամենաշատ տեղերը բաշխվելու են Անգլիայում, որտեղ «Բարեփոխումն» այս պահին ունի 955 տեղ։ Երկրորդ տեղում Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն է՝ 655 տեղով։ Երրորդ տեղը զբաղեցնում են լեյբորիստները՝ 628 տեղով, իսկ պահպանողականները չորրորդ տեղում են՝ 549 տեղով։ Հինգերորդ տեղում կանաչներն են՝ 311 տեղով։
Շոտլանդիայում առաջին տեղում «Շոտլանդիայի ազգային կուսակցությունն» է, երկրորդում՝ լիբերալ-դեմոկրատները, իսկ երրորդ և չորրորդ տեղերում՝ պահպանողականներն ու լեյբորիստները։
«Բարեփոխում Միացյալ Թագավորություն» կուսակցությունը երկրորդ տեղում է Ուելսում, երրորդում՝ լեյբորիստները, իսկ չորրորդում՝ պահպանողականները։ Ուելսի խորհուրդներում այս պահին ամենաշատ տեղերն ունի «Փլայդ Քամրի» (Plaid Cymru) կուսակցությունը, որը կողմ է Ուելսի անկախությանը։