Բրիտանիան Սկրիպալի թունավորման մեջ ՌԴ մասնակցության վերաբերյալ ապացույցներ չունի. Վասիլի Նեբենզյա
ՌԴ-ն թույլ չի տա Մեծ Բրիտանիային իր հետ վերջնագրերի լեզվով խոսել, ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Մեզանից վերջնագրի ձևով պահանջել են 24 ժամվա ընթացքում ըստ էության հանցագործություն կատարելու մեջ խոստովանել և մեղայականով ներկայանալ: Մենք ինքներս ոչ մեկի հետ վերջնագրերի լեզվով չենք խոսում, և թույլ չենք տա մեզ հետ նման կերպ խոսել», – ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Միացյալ Թագավորությանը կիրառված նյութի նմուշների և համատեղ հետաքննության համար էր խնդրել, սակայն Մոսկվային մերժել էին:
«Այսինքն, բորբոքելով հիստերիան, Լոնդոնը գործում է բացարձակապես ոչ թափանցիկ», – ասել է նա:
Նրա խոսքով՝ բրիտանական իշխանությունները սկանդալը տանում են ՄԱԿ-ի հարթակ, քանի որ թունավորման մեջ ՌԴ մասնակցության վերաբերյալ ապացույցներ չունեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan