Բրիտանական զինված ուժերի ղեկավարն ասում է, որ այս պահին Եմենում «հութիների» թիրախների ուղղությամբ այլ հարվածներ չկան

14:07, 12.01.2024

Բրիտանական զինված ուժերի ղեկավար Ջեյմս Հիփի խոսքով՝ գիշերվա ընթացքում բրիտանական ինքնաթիռները Եմենում խոցել են «հութիների» երկու թիրախ, իսկ ամերիկյան ինքնաթիռները՝ 12 թիրախ։

Հիփն ասաց, որ գործողությունը համաչափ էր և անհրաժեշտ՝ Կարմիր ծովում ռազմանավերն ու փոխադրող նավերը պաշտպանելու համար:

Սակայն, ինչպես հավելել է դիվանագետը, այս պահին այլ հարվածներ չեն նախատեսվում։

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուժերը գիշերային հարձակումներ են իրականացրել Եմենում «հութիների» օբյեկտների վրա։ Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ հարվածները հասցվել են ինքնաթիռներից, նավերից և սուզանավերից: Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ հարվածները «անհրաժեշտ են և համաչափ»:

Նմանատիպ