Բրիտանական ռազմական հետախուզության տվյալներով՝ ուկրաինացիները շարունակում են Խարկովի շրջանն ազատագրել ռուսական ուժերից
Բրիտանական ռազմական հետախուզության տվյալներով՝ ուկրաինացիները շարունակում են Խարկովի շրջանն ազատագրել ռուսական ուժերից

Բրիտանական ռազմական հետախուզության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում ուկրաինական զորքերը շարունակում են վերադարձնել Խարկովի մարզում գտնվող կարևոր տարածքները։ Ըստ հետախուզական տվյալների՝ Ռուսաստանը կարծես դուրս է բերել իր ուժերը Խարկովի մարզից, թեև մարտերը շարունակվում են ռազմավարական նշանակություն ունեցող Կուպյանսկ և Իզյում քաղաքների շուրջ։

Սակայն, ըստ բրիտանական անվտանգության ծառայության, Պուտինի հայտարարությունը, թե օգոստոսից հետո Ուկրաինայից արտահանված ընդամենը 60 հազար տոննա հացահատիկ է ուղարկվել զարգացող երկրներ, մինչդեռ արտահանման հիմնական մասը գնացել է Եվրամիության երկրներ, չի համապատասխանում իրականությանը։ Գերատեսչությունը նշում է, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտ 30%-ը բաժին է ընկնում Աֆրիկայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին։

Հետախուզական աղբյուրները նշում են, որ Ռուսաստանը վարում է կանխամտածված ապատեղեկատվության քաղաքականություն՝ Ուկրաինային մեղադրելու պարենային անվտանգության խնդիրների մեջ, վարկաբեկելու նրան և նվազագույնի հասցնելու երկրի դիմադրությունը։