Բրիտանական իշխանությունները 165,000 ֆունտ ստեռլինգով տուգանել են Deutsche Bank-ի լոնդոնյան մասնաճյուղին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խախտելու համար
Բրիտանական իշխանությունները Deutsche Bank-ի լոնդոնյան մասնաճյուղին տուգանել են 165 հազար ֆունտ ստեռլինգով՝ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները խախտելու համար։ Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության ֆինանսական պատժամիջոցների կիրառման ծառայությունը։
Կարգավորող մարմնի տվյալներով՝ 2022 թվականի հունիս և հուլիս ամիսներին Deutsche Bank-ի լոնդոնյան մասնաճյուղը մոտ 635,619 ֆունտ ստեռլինգ արժողությամբ երկու գործարք է իրականացրել ռուսական Okko առցանց կինոթատրոնի օգտին, որը պատկանում էր պատժամիջոցների ենթարկված իրավաբանական անձի։
Հատկանշական է, որ տուգանքը գրեթե կիսով չափ կրճատվել է բանկի կողմից խախտման մասին տեղեկատվության կամավոր բացահայտման շնորհիվ։ Սկզբում պատժամիջոցները կազմել են 300,000 ֆունտ ստեռլինգ։ Իր հերթին, Deutsche Bank-ը հայտարարել է, որ պատժամիջոցների պահպանմանը «հատկապես լուրջ» է վերաբերվում։