Բրիտանական հետախուզության տվյալներով, ռուսական ուժերը մտել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սելիդովո քաղաք

20:23, 25.10.2024

Բրիտանական հետախուզության տվյալներով՝ ռուսական օկուպացիոն ուժերը մտել են Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սելիդովո քաղաք։

Բրիտանական հետախուզության զեկույցի համաձայն, այժմ ենթադրվում է, որ մարտեր են ընթանում քաղաքի կենտրոնում:

Գերմանական «Bild» հրատարակության ռազմական վերլուծաբան Յուլիան Ռիեպկեն նույնպես հայտարարել է, որ ռուսական զորքերը մտել են Սելիդովո։

Սելիդովո քաղաքը գտնվում է կարևոր լոգիստիկ կենտրոնի՝ Պոկրովսկի քաղաքի մոտ։ Քաղաքների միջև հեռավորությունը 13 կմ է և միացված է E50 մայրուղով։ Այս երթուղին կարևոր է Ռուսաստանի համար, քանի որ, եթե Սելիդովոն վերցնեն, այն հավանաբար կօգտագործվի Պոկրովսկիի ուղղությամբ առաջխաղացման համար։

Նմանատիպ