Բրիտանացի պրոդյուսեր. Վրաստանն ունի ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է ցանկացած նկարահանող խմբի, այդ թվում՝ հիանալի նկարահանման վայրեր

17:14, 22.08.2025

Վրաստանում անցկացվել է ամերիկացի և բրիտանացի կինոպրոդյուսերների գործնական տուրը, որը կազմակերպվել էր պետական «Ֆիլմ արա Վրաստանում» ծրագրի շրջանակում։

Պատվիրակության կազմում էր բրիտանական Sankara Pictures ընկերության ներկայացուցիչ Գարեթ Ֆրիչարդը, որի ընկերությունը Վրաստանում երկու կինոնախագծի իրականացումն է դիտարկում։

«Վրաստանի մասին իմացա իմ գործընկերոջից, որը երեք տարի առաջ ձեր երկրում ֆիլմ էր նկարահանել։ Նա խորհուրդ տվեց, որ տեսնեմ Վրաստանը։ Այստեղ կա ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է ցանկացած նկարահանող խմբի համար, այդ թվում՝ հրաշալի նկարահանման վայրեր։ Ի դեպ, ես գտա մի լոկացիա, որը բացառիկ կլինի մեր նոր ֆիլմի համար, որի նկարահանումը նախատեսում ենք հաջորդ տարի։ Ֆիլմի ռեժիսորին արդեն գրեցի ու ասացի, որ սա հենց այն տեղն է, որ մենք փնտրում էինք», – նշել է Գարեթ Ֆրիչարդը։

Նշենք, որ «Ֆիլմ արա Վրաստանում» ծրագրի մեկնարկից մինչ այժմ աջակցվել է 65 կինոնախագիծ, իսկ իրականացված ներդրումների ընդհանուր գումարը գերազանցում է 200 մլն լարին։

Նմանատիպ