Բրիտանացի գործարար Մայք Լինչը, նրա 18-ամյա դուստրը և Morgan Stanley-ի նախագահն անհայտ կորածների թվում են Սիցիլիայի ափերի մոտ նրանց զբոսանավի խորտակման հետևանքով
Բրիտանացի գործարար Մայք Լինչը, նրա 18-ամյա դուստրը և Morgan Stanley-ի նախագահն անհայտ կորածների թվում են Սիցիլիայի ափերի մոտ նրանց զբոսանավի խորտակման հետևանքով

Մեկ մարդ մահացել է, վեցը անհետ կորել են, այդ թվում՝ բրիտանացի գործարար Մայք Լինչը և նրա 18-ամյա դուստրը Սիցիլիայի ափերի մոտ շքեղ զբոսանավի խորտակման հետևանքով։ Նաև «Մորգան Սթենլի» միջազգային ներդրումային բանկի նախագահ Ջոնաթան Բլյումերը։

Զբոսանավում եղել է Բրիտանիայի, Ամերիկայի, Կանադայի, Շրի Լանկայի և Իռլանդիայի 22 քաղաքացի։ Նրանցից 15-ին փրկել են փրկարարները։ Նրանցից ութը հոսպիտալացվել են, այդ թվում՝ մեկ տարեկան երեխա։

Զբոսանավը հայտնվել է ուժեղ տորնադոյի մեջ և խորտակվել Պալերմոյի մոտ 50 մետր հեռավորության վրա։

Կատարվում է որոնողափրկարարական աշխատանքներ։