Brent տեսակի հում նավթի գինը ընկել է 60 դոլարից ցածր, ինչը ամենացածր ցուցանիշն է 2021 թվականի փետրվարից ի վեր

16:13, 09.04.2025

Brent տեսակի հում նավթի գինը ընկել է 60 դոլարից ցածր։ Սա ամենացածր ցուցանիշն է 2021 թվականի փետրվարից ի վեր, երբ «Քովիդ-19» համաճարակը նվազեցրել էր նավթի սպառումը։

Brent-ի գները համաշխարհային շուկայում ծառայում են որպես ուղղորդող չափանիշ նավթի գների որոշման համար։

Վերլուծաբանները ենթադրում են, որ Սպիտակ տան վարչակազմը ձգտում է նավթի գների նվազեցմամբ ստանալ առավելություն Ամերիկայի համար։

Նմանատիպ