Բրազիլիայում փոքր ինքնաթիռն ընկել է մայրուղու վրա, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել

17:24, 07.02.2025

Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում փոքր ինքնաթիռն ընկել է մայրուղու վրա՝ հարվածելով մեքենաներին: Այս մասին հայտնում է ՌՈՅԹԵՐ-ը։

Հրշեջ ծառայության տվյալներով՝ ավիավթարի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երկուսը վիրավորվել են։

Սոցցանցերում շրջանառվող լուսանկարներից երևում է, որ վթարի հետևանքով ավտոբուսը բռնկվել է։ Մոտոցիկլավարը և ավտոբուսի մեկ ուղևոր վնասվածքներ են ստացել։

Ըստ լրատվամիջոցների՝ միջադեպը տեղի է ունեցել առավոտյան տեղական ժամանակով 07:20-ին։

Նմանատիպ