Բրազիլիա - Մեքսիկա խաղը հեռարձակվելու է Երկրորդ ալիքով
Բրազիլիա - Մեքսիկա խաղը հեռարձակվելու է Երկրորդ ալիքով

Բավականին ծանրաբեռնված մարզական խաղացանկից ելնելով, այսօրվա առաջին 1/8 խաղը, որի ընթացքում միմյանց դեմ են խաղալու Բրազիլիան և Մեքսիկան, հեռարձակվելու է Հանրային հեռարձակողի Երկրորդ ալիքով:

Դրա պատճառը Վրաստանի և Ավստրիայի բասկետբոլի հավաքականների միջև նախատեսված խաղն է, որն անցկացվելու է Թբիլիսիի սպորտի պալատում և Առաջին ալիքում ուղիղ հեռարձակումն սկսվելու է 19:00-ին:

Ինչ վերաբերում է երկրորդ 1/8 խաղին Բելգիայի և Ճապոնիայի միջև, այն Առաջին ալիքով կարող եք դիտել 22:00-ին: