Բավականին ծանրաբեռնված մարզական խաղացանկից ելնելով, այսօրվա առաջին 1/8 խաղը, որի ընթացքում միմյանց դեմ են խաղալու Բրազիլիան և Մեքսիկան, հեռարձակվելու է Հանրային հեռարձակողի Երկրորդ ալիքով:
Դրա պատճառը Վրաստանի և Ավստրիայի բասկետբոլի հավաքականների միջև նախատեսված խաղն է, որն անցկացվելու է Թբիլիսիի սպորտի պալատում և Առաջին ալիքում ուղիղ հեռարձակումն սկսվելու է 19:00-ին:
Ինչ վերաբերում է երկրորդ 1/8 խաղին Բելգիայի և Ճապոնիայի միջև, այն Առաջին ալիքով կարող եք դիտել 22:00-ին: