Բոտսվանայում հայտնաբերվել է աշխարհում մեծությամբ երկրորդ տեղը զբաղեցնող  ադամանդը
Բոտսվանայում հայտնաբերվել է աշխարհում մեծությամբ երկրորդ տեղը զբաղեցնող  ադամանդը

Բոտսվանայում հայտնաբերվել է աշխարհում մեծությամբ երկրորդ տեղը զբաղեցնող  ադամանդը ։ Նրա քաշը 2492 կարատ է։ Տեղեկությունը տարածում է BBC-ն։

 

Ադամանդը հայտնաբերվել է կանադական Lucara Diamond ընկերությանը պատկանող հանքերից մեկում։ Ընկերությունը ոչ մի տեղեկություն չի հայտնել քարի որակի կամ արժեքի մասին։

Դա Բոտսվանայում հայտնաբերված ամենամեծ ադամանդն է։ Հինգ տարի առաջ նույն հանքավայրում հայտնաբերվել է 1758 կարատանոց քար։ Այն ձեռք է բերել ֆրանսիական Louis Vuitton ապրանքանիշը։

Բոտսվանան ադամանդի խոշորագույն արտադրողներից մեկն է։

Սա ամենամեծ հայտնագործությունն է 1905 թվականին Հարավային Աֆրիկայում 106 կարատանոց Cullinan 3 ադամանդների հայտնաբերումից հետո: Ակնեղենը կտրվել է ինը կտորի, որոնցից մի քանիսը զարդարում են բրիտանական թագավորական զարդերը: