Բոճորմայի փողոցում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորված չորս անձանցից մեկը մահացել է
Բոճորմայի փողոցում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորված չորս անձանցից մեկը մահացել է

Թբիլիսիում, Բոճորմայի փողոցի հրաձգարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորված չորս անձանցից մեկը մահացել է։ Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից։

Պայթյունը տեղի է ունեցել այսօր Բոճորմայի փողոցի թիվ 12 հասցեում, «Battleground» հրաձգարանում։ Պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել։ Երեք տուժածներ գտնվում են այրվածքների կենտրոնում։ Բժշկի խոսքով՝ պայթյունի հետևանքով վիրավորված երեք տղամարդկանցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ երկուսը՝ վիրաբուժական բաժանմունքում։