Բոսնիա – Հերցեգովինայում տարերային աղետի հետևանքով զոհվածների թիվը հասել է 21-ի.
Բոսնիա-Հերցեգովինայում տարերային աղետի զոհերի թիվը հասել է 21-ի, տասնյակ մարդիկ անհետ կորել են։
Մինչ այժմ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ջրհեղեղի գոտում կան մի քանի գյուղեր, որոնց հասնել հնարավոր չէ։
Բոսնիա-Հերցեգովինան պայքարում է հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի հետևանքների դեմ։
Բոսնիայի ֆուտբոլի ասոցիացիան հետաձգել է բոլոր հանդիպումները։