Բոսնիա-Հերցեգովինայի քաղաքներում ֆեմիցիդների դեմ լայնածավալ բողոքի ցույցեր են անցկացվում, ցույցի մասնակիցները իշխանություններին կոչ են անում ավելի շատ միջոցներ ձեռնարկել կանանց պաշտպանության համար
Բոսնիա-Հերցեգովինայի քաղաքներում ֆեմիցիդների դեմ լայնածավալ բողոքի ցույցեր են անցկացվում, ցույցի մասնակիցները իշխանություններին կոչ են անում ավելի շատ միջոցներ ձեռնարկել կանանց պաշտպանության համար

Բոսնիա և Հերցեգովինայի քաղաքներում լայնածավալ բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ ֆեմիցիդների։ Բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ անցած շաբաթ մի տղամարդ սպանել է իր նախկին կնոջը սոցցանցերում ուղիղ եթերի ժամանակ:

Հանրահավաքի մասնակիցները կառավարությանը կոչ են անում ավելի շատ միջոցներ ձեռնարկել կանանց պաշտպանության համար։

Մարդու իրավունքների պաշտպանության նախարարը խոսեց օրենսդրական փոփոխությունների իրականացման անհրաժեշտության մասին և հանդես եկավ կանանց սպանության մեջ մեղադրվողների պատիժը խստացնելու նախաձեռնությամբ։