«Բորջոմի» ընկերությունն աշխատանքից ազատել է 49 աշխատակցի
«Բորջոմի» ընկերությունն աշխատանքից ազատել է 49 աշխատակցի

«Բորջոմի» ընկերությունն աշխատանքից ազատել է 49 աշխատակցի: Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Ինչպես նշվում է հայտարարության մեջ, այսօր ընկերությունը կանգնած է ամենամեծ մարտահրավերի առաջ:

«Ինչպես գիտեք, մեր ընկերությունն այսօր կանգնած է մեծ մարտահրավերի առաջ: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի առաջին հերթին փրկենք ընկերությունը և հնարավորինս պահպանենք աշխատատեղերը։

Ստեղծված իրավիճակում մենք ստիպված եղանք փոփոխություններ կատարել աշխատակիցների պայմանագրերում, քանի որ ընկերությունն այլեւս չի կարող իրեն թույլ տալ վճարել գործարանում բաց թողնված ժամերի 100%-ը։ Այդ իսկ պատճառով մենք աշխատակիցներին առաջարկեցինք նորացված պայմաններ (ինչը նշանակում է 50% վճարում բաց թողնված ժամերի համար – աշխատաժամանակի վարձատրությունը մնում է անփոփոխ), ինչը, ցավոք, անընդունելի էր սակավաթիվ աշխատակիցների համար, ինչը ստիպեց մեզ գործարանում սկսել վերակազմավորման գործընթաց և դադարեցնել պայմանագիրը 49 աշխատակցի հետ:

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեծ թվով աշխատակիցներին, ովքեր հասկանում են ներկա իրավիճակը և հուսով ենք, որ ստիպված չենք լինի հետագա կրճատումներ անել», – ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։