Բորիս Պիստորիուս. Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները չեն նվազել Թրամփ-Պուտին հեռախոսազրույցից հետո, Պուտինը խաղում է
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումները դադարեցնելու Պուտինի համաձայնությունը ոչինչ չի նշանակում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։
«Քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները չեն թուլացել այս, իբր, վճռական և փառահեղ հեռախոսազրույցի առաջին գիշերվանից: Պուտինն այստեղ խաղում է, և ես վստահ եմ, որ Ամերիկայի նախագահը դեռ երկար չի կարող ձեռքերը ծալած կանգնել», – ասել է Պիստորիուսը:
Ի գիտություն, Կրեմլը պաշտոնական հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցից հետո։ Կրեմլի տվյալներով՝ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է ուկրաինական էներգետիկ օբյեկտներին հարվածները 30 օրով դադարեցնելու Թրամփի նախաձեռնությունը և արդեն համապատասխան հրաման է տվել ռուս զինվորականներին։