Բորիս Պիստորիուս. Մենք անում ենք ամեն ինչ՝ Ուկրաինային աջակցելու համար, որպեսզի այն կարողանա պաշտպանվել և հայտնվել այնպիսի դիրքում, որտեղ Ռուսաստանը պատրաստ կլինի լուրջ բանակցությունների

12:30, 12.06.2025

Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ժամանել է Կիև, որտեղ նա նախատեսում է քննարկել ռազմական օգնության հարցը Ուկրաինայի կառավարության պաշտոնյաների հետ։

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի աջակցենք Ուկրաինային, որպեսզի այն կարողանա պաշտպանվել և գտնվի այնպիսի դիրքում, որտեղ Ռուսաստանը պատրաստ կլինի լուրջ բանակցությունների», – ասել է Պիստորիուսը։

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կիև ժամանելուն պես Բորիս Պիստորիուսը դատապարտել է Ռուսաստանի հարձակումները Ուկրաինայի վրա։

«Սա Մոսկվայից հստակ ուղերձ է. այլևս չկա որևէ հետաքրքրություն խաղաղ կարգավորման նկատմամբ, փոխարենը հարձակումները շարունակվում են անդադար դաժանությամբ և, ամենից առաջ, ավելի ու ավելի են ուղղված Ուկրաինայի քաղաքացիական տարածքներին», – ասել է Պիստորիուսը Կիևի երկաթուղային կայարանում։

Նմանատիպ