Բորիս Ջոնսոնի հայտարարությամբ, նա մոտ ապագայում կպատվաստվի «Աստրազենեկա» պատվաստանյութով
Բորիս Ջոնսոնի հայտարարությամբ, նա մոտ ապագայում կպատվաստվի «Աստրազենեկա» պատվաստանյութով

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարությամբ, նա մոտ ապագայում կպատվաստվի «Աստրազենեկա» պատվաստանյութով: Այս մասին Ջոնսոնը հայտարարել է օրենսդրական մարմնում պատգամավորներին հարցին ի պատասխան:

Պատգամավորները վարչապետին դիմեցին հարցով, ինչ կանի նա «Աստրազենեկա» պատվաստանյութի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար, որին Բորիս Ջոնսոնը պատասխանել է, որ շատ շուտով կպատվաստվի և դա իրոք կլինի «Աստրազենեկա» պատվաստանյութը: