Բորիս Ջոնսոնը կոչ է անում Իսրաելին չիրականացնել Հորդանան գետի արևմտյան ափի մասի բռնազավթումը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է անում Իսրաելին, չիրականացնել Հորդանան գետի արևմտյան ափի մասի բռնազավթումը:
Բրիտանիայի կառավարության ղեկավարն ասում է, որ պաշտոնական Լոնդոնը չի ընդունում 1967 թվականի գծի փոփոխությունները:
«Բռնազավթումը կլինի միջազգային իրավունքի խախտում: Ես հույս ունեմ, որ դա տեղի չի ունենա»,- ասել է Բորիս Ջոնսոնը:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ծրագրով, Հորդանան գետի արևմտյան ափի մի մասի անեքսիան պետք է սկսվեր հուլիսի 1-ից, սակայն Իսրայելի արտգործնախարար Գաբի Աշկենազին ասել է, որ դրա մեկնարկը հուլիսի 1-ին քիչ հավանական է: