Բոլորս պետք է գիտակցենք, որ անհրաժեշտ է, երկխոսությունը տեղափոխենք կառուցողական ռեժիմ և սադրանքներով չծանրաբեռնենք գործընթացը. Մակա Բոճորիշվիլի
Բոլորս պետք է գիտակցենք, որ անհրաժեշտ է, երկխոսությունը տեղափոխենք կառուցողական ռեժիմ և սադրանքներով չծանրաբեռնենք գործընթացը. Մակա Բոճորիշվիլի

Եվրոպական խորհրդի նախագահի այցը Վրաստան, տարածաշրջանում առկա մարտահրավերների ֆոնին, ցույց է տալիս, որ Եվրամիության համար շատ կարևոր է պահպանել կայունությունն ու ժողովրդավարական զարգացումը մեր երկրում, – այս մասին հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ Մակա Բոճորիշվիլին:

Ըստ Բոճորիշվիլիի, դա վկայում է գործընթացում Եվրամիության ներգրավվածության բարձր մակարդակի մասին:

«Բոլորս պետք է գիտակցենք, որ անհրաժեշտ է, երկխոսությունը տեղափոխենք կառուցողական ռեժիմ և սադրանքներով չծանրաբեռնենք գործընթացը: Սա շատ ուշագրավ, կարևոր և անհրաժեշտ, արդյունքին միտված մոտեցում է:

Ես բացարձակապես համաձայն եմ նրա ոգու հետ, որ բոլոր կողմերը պետք է զերծ մնան ներկայիս ծանր քաղաքական իրավիճակի գերբևեռացումից և սրումից», – ասել է Մակա Բոճորիշվիլին: