Բոլորս միասին, հետևաղականորեն, պետք է անենք հնարավորինս, որ պաշտպանենք և գործի դնենք ամառային զբոսաշրջության սեզոնը. Գիորգի Գախարիա
Այսօր, փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին, էկոնոմիկայի նախարարության հետ միասին հանձնարարություն կստանա, որ հանդիպումներ սկսվեն այն ոլորտների հետ, որոնք մեզ համար կարևոր նշանակություն ունեն, առաջին հերթին ՝ զբոսաշրջության, և համաձայնեցնել մեր ունեցած ծրագիրը,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ, Գիորգի Գախարիան:
Գիորգի Գախարիան ընդգծել է, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ամառային զբոսաշրջային սեզոնը գործի:
«Ինչպես գիտեք, մենք այլևս չենք շարունակում արգելքը, որը մեզ թույլ կտա սկսել միջազգային չվերթները, և միևնույն ժամանակ, բոլորս պետք է հասկանանք, որ մենք, միասին, հետևողականորեն, պետք է ամեն ինչ անենք ամառային սեզոնը պաշտպանելու և գործի դնելու համար:
Բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում մեր լեռնային հանգստավայրերում: Այս ամենը ծայրաստիճան ցավալի է: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե որքան դժվար է զբոսաշրջության ոլորտի և այն մարդկանց համար, ովքեր բիզնես ունեն Գուդաուրիում, Բակուրիանիում, Մեստիայում կամ Գոդերձիում, բայց ևս մեկ անգամ ընդգծում եմ, որ այս ամենը, ի վերջո, արվում է երկրի համար: Դա պայմանավորված է առաջին հերթին թեստավորման նոր սխեմայով և ակտիվ թեստավորմամբ, ինչպես նաև պատվաստումների հնարավորություններով ոչ միայն Վրաստանում, այլև ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:
Վարչապետի խոսքով, Վրաստանն ունի փոքր, բայց ծայրաստիճան բաց տնտեսություն, մենք մաս ենք կազմում համաշխարհային տնտեսության և առանձին երկիր չի կարող հաղթահարել այս տնտեսական ճգնաժամը:
«Մենք բոլորս պետք է միասին աշխատենք և ապահովենք, որ այն հնարավորությունները, որոնք մենք վստահ ենք մոտ ապագայում կբացվեն, առաջին հերթին համավարակաբանական իրավիճակը պատշաճ կերպով կառավարելով և համավարակի տարածման տեմպերը նվազեցնելով, ինչպես նաև պատվաստումների հնարավորությամբ, բոլորս միասին, չափազանց արագ և արդյունավետ պետք է օգտագործել: Նաթիա Թուրնավան, Մայա Ցքիտիշվիլին, Էկատերինե Տիկարաձեն և այլ գործընկերները, այս շաբաթ հանդիպումներ կսկսեն զբոսաշրջության ոլորտի հետ, համաձայնեցնելու ոլորտի աշխատանքի վերաբերյալ արձանագրությունները, ինչպես նաև բացման փուլերը, որոնք ուղղակիորեն կապված են համավարակի տարածման հետ», – հայտարարել է կառավարության ղեկավարը: