Բոլորս գնանք և պարետային ժամ սահմանենք ԿԸՀ-ի շենքին, ոչ մեկ չի մտնի և չի լքի շենքը, քանի դեռ չեն նշանակվի նոր ընտրություններ. Նիկա Մելիա
Բոլորս գնանք և պարետային ժամ սահմանենք ԿԸՀ-ի շենքին, ոչ մեկ չի մտնի և չի լքի շենքը, քանի դեռ չեն նշանակվի նոր ընտրություններ. Նիկա Մելիա

«Ազգային շարժման» անդամ, Նիկա Մելիայի հայտարարությամբ, Ռուսթավելիի պողոտայից ցուցարարները  կտեղափոխվեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ և ոչ մեկին թույլ չեն տա մտնել ընտրական վարչակազմի շենք, մինչ նոր ընտրությունների նշանակումը:

Ըստ Նիկա Մելիայի, կառավարությունը փոխզիջման գնալու համար ժամանակ ուներ մինչ երեկոյան ութը:

«Կառավարությունը մինչև ժամը ութը ուներ փոխզիջման գնալու ժամանակ: Նրանք կապ հաստատեցին, կապ հաստատվեց ընդդիմության և պարոն Թալակվաձեի և Կոբախիձեի միջև: Նրանց հետ հարաբերությունից հետո,  վերջին տեղեկատվությունն այն է, որ միգուցե վաղը խոսենք: Այն դեպքում, երբ ամբողջ ազգը կանգնած է այստեղ, իշխանությունները պատրաստ են, որ մեզ հետ խոսեն այսօր: Իշխանությունների, ռեժիմի, որի ոչ մի խոսքի հավատալ չի լինի, բնականաբար, ոչ մի խոստում հավատալի չի լինի: Նախաձեռնությունը, ճշմարտությունը, հստակությունը ժողովրդի կողմն են, պատմության ճշտի կողմում: Ուստի ժամանակն է գործել ամեն կերպ, Ռուսթավելի պողոտայում բողոքի ցույցով մենք որոշում կայացրեցինք, և այս որոշումը պետք է կատարվի հիմա, այս պայքարը կարող է լինել մեկ օրյա, երկօրյա, եռօրյա, սակայն այն շարունակական կլինի, պայքարի միջև ընդմիջում չի լինի, այսինքն ՝ մարդիկ բոլոր քաղաքներում դուրս կգան, բոլոր մարզերում: Հիմա մենք բոլորս միասին ենք, և մենք շատ ենք, պետք է տեղափոխվենք և պարետային ժամ սահմանենք ԿԸՀ-ի շենքին: Ոչ ոք չի կարող այնտեղ մտնել, և ոչ ոք չի կարող դուրս գալ մինչ նոր ընտրությունների նշանակումը»,- հայտարարել է Նիկա Մելիա: