Բոլորիս շնորհավորում եմ ընտրությունների խաղաղ, ազատ և ժողովրդավար միջավայրում անցկացման առթիվ. Մամուկա Բախտաձե
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն բնակչությանը շնորհավորում է ընտրությունների խաղաղ, ազատ և ժողովրդավար միջավայրում անցկացման առթիվ:
Կառավարության ղեկավարը հայտարարություն է արել «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում էքսիթփոլի արդյունքները հրապարակվելուց հետո և քաղաքացիներին շնորհակալություն հայտնել ակտիվության և քաղաքացիական բարձր լիցքի համար:
«Ինչպես ցույց տվեցին էքսիթփոլի արդյունքները, Սալոմե Զուրաբիշվիլին այս ընտրություններում տարել է համոզիչ հաղթանակ: Մենք պետք է սպասենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան գործընթացներին, ձայների հաշվման արդյունքներին»,- հայտարարել է Մամուկա Բախտաձեն:
Վարչապետը ընտրությունների կազմակերպմանը ներգրավված բոլոր անձանց, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին և տեղի դիտորդներին շնորհակալություն է հայտնել ընտրական գործընթացի ժամանակ վարած գործունեության համար: