Բոլորը լավ գիտեն, որ մինչ ընտրություններ անհնար է որևէ խորհրդարանական հավաք կազմակերպել. Իրակլի Կոբախիձե
«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ, բոլորը գիտեն, որ ընտրություններից առաջ խորհրդարանի նիստ չի կայանա, իսկ արտահերթ նիստ հրավիրելու մասին խոսելը շահարկումներ են:
Նրա խոսքով, «Վրացական երազանքը» բաց է և հետընտրական շրջանում կանցկացվեն խորհրդարանի նիստեր, խորհրդարանական քննարկումներ բոլոր հարցերի շուրջ:
«Բոլորին է հայտնի, որ խորհրդարանի նիստը չի կայանա ընտրություններից առաջ, հետևաբար, դա մի տեսակ շահարկում է: Ինչ վերաբերում է հետընտրական շրջանին, իհարկե կան խորհրդարանական նիստեր, խորհրդարանական քննարկումներ, մենք բացարձակապես բաց ենք ամեն ինչի համար, բայց բոլորը գիտեն, որ անհնար է որևէ խորհրդարանական ժողով անցկացնել ընտրություններից առաջ, ներառյալ այն, որ յուրաքանչյուր պատգամավոր ինչպես մեծամասնական, այնպես էլ ոչմեծամասնական, ներգրավված է ընտրությունների ագիտացիայի մեջ»,-ասել է Իրակլի Կոբախիձեն: