Բոլոր խոշոր քաղաքներում կստեղծվեն կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոստիկանական ստորաբաժանումներ, որոնք հագեցած կլինեն հատուկ ծրագրվավորված և տեխնիկական միջոցներով. Վախտանգ Գոմելաուրի
Ներքին գործերի նախարարի թեկնածու Վախտանգ Գոմելաուրին, խորհրդարանի չորս հանձնաժողովի միավորված նիստում խոսել է ներքին գործերի նախարարությունում նախատեսվող նորամուծությունների մասին և նշել, որ խոշոր քաղաքներում նախատեսվում է ստեղծել կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոստիկանական ստորաբաժանումներ, որոնք հագեցած կլինեն հատուկ ծրագրվավորված և տեխնիկական միջոցներով
«Կիբերհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության աճի ուղղությամբ, բոլոր խոշոր քաղաքներում կստեղծվեն կիբերհանցագործության դեմ պայքարի ոստիկանական ստորաբաժանումներ: Ստորաբաժանումները հագեցած կլինեն հատուկ ծրագրային և տեխնիկական միջոցներով, կբարելավվի օրենսդրական բազան, կխորանա համագործակցությունը Եվրոպայի և Միացյալ Նահանգների կիբերանվտանգության առաջատար ծառայությունների հետ, այդ թվում` լավագույն փորձի փոխանակման առումով»,- հայտարարել է Վախտանգ Գոմելաուրին:
Վախտանգ Գոմելաուրիի հայտարարությունը հրապարակել է ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը: