Բոլոր թատրոններն անձամբ են որոշում, թե որ միջազգային փառատոնին գնան, մշակույթի նախարարությունում ցեզուրա գոյություն չունի. Թեա Ծուլուկիանի
Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանիի հայտարարությամբ, բոլոր թատրոններն ու գեղարվեստական ղեկավարներն ազատ են որոշում կայացնելու մեջ, թե որ միջազգային փառատոնին մեկնի հյուրախաղերով:
Այս հայտարարությամբ Ծուլուկիանին պատասխանել է, Ռուսթավելիի անվան թատրոնի Ռուսաստան հյուրախաղերի վերաբերյալ առաջադրված հարցին:
Ըստ նրա `մշակույթի նախարարությունում գրաքննություն չկա:
«Երբ ես նշանակվում էի մշակույթի նախարար, կային հեռուստատեսություններ, դրոշակակիրներ, նրանք մատ էին թափ տալիս և ասում ինձ, որ չխառնվեմ ստեղծագործ մարդկանց գործունեությանը, հետևաբար, ես ձեզ կասեմ, որ այօ, ես չեմ խառնվում և բոլոր թատրոնները որոշում են կայացնում ինքնուրույն: Սա կոչվում է ստեղծագործական ազատություն, թե որ միջազգային փառատոնին կմեկնի հյուրախաղերով: Այս պարագայում, թվում է, մենք պետք է գործ ունենանք Ռուսաստանի Դաշնությունում անցկացվող միջազգային թատերական փառատոնի հետ: Այս որոշման մեջ բոլոր թատրոնները և բոլոր գեղարվեստական ղեկավարներն ազատ են: Մշակույթի նախարարությունում ցենզուրա չկա», – հայտարարել է Թեա Ծուլուկիանին: