Բոլոր ներդրողները և գործատուները պետք է հաշվի առնեն, որ նա պարտավոր են կատարել աշխատավարձային պարտականությունները
Բոլոր ներդրողները և գործատուները պետք է հաշվի առնեն, որ նա պարտավոր են կատարել աշխատավարձային պարտականությունները

Բոլոր ներդրողները և գործատուները պետք է հաշվի առնեն, որ նա պարտավոր են լիարժեք կատարել իր ֆինանսական և աշխատավարձային պարտականությունները և յուրաքանչյուր աշխատողի համար ստեղծել համապատասխան աշխատանքային պայմաններ,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան՝ կառավարության նիստի սկզբին:

Վարչապետը կառավարության նիստին արձագանքել է Տղիբուլիում զարգացած իրադարձություններին:

Նրա խոսքով, Տղիբուլիի իրադարձությունները բացարձակապես անընդունելի են:

«Այսօր խոսքս կսկսեմ, առաջին հերթին, Տղիբուլիում զարգացած իրադարձություններով: Այն, ինչ այսօր և երեկ կատարվում էր Տղիբուլիում, բացարձակապես անընդունելի է: Սակայն, պետք է նշել, որ սրանք տարիների ընթացքում հավաքված խնդիրներ են: Բոլոր ներդրողները և գործատուները պետք է հաշվի առնեն, որ պարտավորեն լիարժեք կատարել իրենց ֆինանսական և աշխատավարձայի պարտականությունները, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատողի համար ստեղծել համապատասխան աշխատանքային պայմաններ, որը նկատի ունի աշխատանքային  և տեխնիկական անվտանգության նորմերի պաշտպանություն»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Մի քանի օր է, Տղիբուլիում հանքափորները հայտարարել են գործադուլ: Նրանք պահանջում են վճարել աշխատավարձերը և վերսկսել աշխատանքը: Հանքափորդների մի մասը սկսել է հացադուլ: