Բոլոր կողմերը պետք է արտահայտեն խոհեմություն և պատրաստվեն բանակցությունների համար. Էկատերինե Տիկարաձե
Բոլոր կողմերը պետք է արտահայտեն խոհեմություն և պատրաստվեն բանակցությունների համար. Էկատերինե Տիկարաձե

«Կարևոր է, որ պաշտպանենք օրենքը, օրենքը պետք է հավասարապես տարածվի բոլոր քաղաքացիների վրա: Երբ մենք բոլորս ընդունենք օրենքի գերակայությունը, այդ ժամանակ հաղորդակցության և բանակցությունների հետ կապված այլևս խնդիրներ չեն լինի, քանի որ մենք գիտենք, որ իրավապահ մարմինները գերագույնն են», – այս մասին հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարարի պաշտոնակատար, Էկատերինե Տիկարաձեն:

Նրա խոսքով, ինչպես ընդդիմությունը, այնպես էլ իշխանությունները պետք է պատրաստակամություն հայտնեն բանակցությունների համար:

«Բոլոր կողմերը պետք է խոհեմություն ցուցաբերեն և պատրաստվեն ողջամիտ բանակցությունների համար, սակայն ոչ մի կողմ չպետք է պատրանք ունենա, որ օրենքը խախտելուց հետո հնարավոր է որոշակի զիջումների հասնել միայն բանակցությունների սեղանի շուրջ», – հայտարարել է Տիկարաձեն: