Բոլոր գործիքները կկիրառենք, որպեսզի միջազգային համադաշնությունը տեղեկացված լինի Գալիում տեղի ունեցած վրդովեցուցիչ փաստի մասին. Դավիթ Զալկալիանի
Բոլոր գործիքները կկիրառենք, որպեսզի միջազգային համադաշնությունը տեղեկացված լինի Գալիում տեղի ունեցած վրդովեցուցիչ փաստի մասին,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:
Ինչպես նշել է Դավիթ Զալկալիանին, Եվրամիության դիտորդական առաքելության թեժ գծի օգնությամբ գրանցվել է փաստ, որ Վրաստանի քաղաքացին ինքնասպան է եղել:
«Սա տեղեկություն է, որն ստացել ենք Եվրամիության դիտորդական առաքելությունից: Բնական է, պարզվում են մահվան բոլոր հանգամանքները, սակայն չնայած դրան, նախքան մեզ համար հայտնի կդառնար հանգամանքը, արել ենք քայլեր, որպեսզի միջազգային համադաշնությունն այս փաստի առնչությամբ լիներ տեղեկացված: Զրուցել եմ Եվրամիության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչների, Ժնևի համանախագահների հետ»,- հայտարարել է Դավիթ Զալկալիանին:
Նրա խոսքով, բոլոր հավելյալ գործիքները կկիրառվեն, որպեսզի միջազգային համադաշնությունը մանրամասն տեղեկացված լինի վրդովեցուցիչ փաստի մասին:
«Ես հաղորդակցվելու եմ Թբիլիսիում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի հետ, որպեսզի նշված փաստի մասին նրանք ևս տեղեկանան»,- նշել է Զալկալիանին:
Դրա հետ մեկտեղ, Դավիթ Զալկալիանին հայտարարում է, որ տեղեկություն չունի Իրակլի Կվարացխելիայի դիակի տեղափոխման ամսաթվի մասին:
Գալիում դե-ֆակտո իշխանության կողմից ձերբակալված Վրաստանի քաղաքացու մահվան մասին տեղեկություն էր տարածել ՊԱԾ-ը: