Բոլոր ընտրատեղամասերի մոտ կկազմակերպվեն ամոթի միջանցքներ, եթե տեղի ունենա որևէ ընդհարում, պատասխանատուն կլինի իշխանությունը. Լևան Վարշալոմիձե

15:39, 16.11.2020

Երկրորդ փուլում բոլոր ընտրատեղամասերի մոտ կկազմակերպվեն ամոթի միջանցքներ, եթե տեղի ունենա որևէ ընդհարում, պատասխանատուն կլինի իշխանությունը, – այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» Աջարիայի կազմակերպության առաջնորդ Լևան Վարշալոմիձեն:

Վարշալոմիձեն կառավարությանը կոչ է անում պաշտպանել հասարակական կարգը: Միևնույն ժամանակ, ինչպես ասում է Վարշալոմիձեն, ընտրությունների երկրորդ փուլին ոչ մի ընդդիմադիր կուսակցություն չի մասնակցելու:

«Ես կառավարությանը կոչ եմ անում ցույցին կենտրոնացված ոստիկանությանը վերաբախշել, որպեսզի կատարի իր գործառույթը: Որքան բան է տեղի ունեցել Աջարիայում մեկ շաբաթվա ընթացքում, նույնիսկ սպանություն է տեղի  ունեցել Խալա գյուղում և մարդասպանը չի ձերբակալվել: Այնպես որ, եթե այս ամոթի միջանցքներում հակասություններ լինեն, պատասխանատուն կլինի իշխանությունը: Ոստիկանությունն ու իշխանությունները պետք է դա կատարեն, դա մեր սահմանադրական իրավունքն է, որտեղ կկանգնենք, ինչպես կբողոքենք և ինչ կանենք, այս որոշումն ընդունված է և 21-ին տեղամասերի մոտ կկազմակերպեն ամոթի միջանցքներ: Մենք բոլորս միասին ենք, ոչ մի ընդդիմադիր կուսակցություն չի մասնակցելու երկրորդ փուլի, բոլոր ընդդիմադիր կուսակցությունները պայմանավորվել են բողոքել միասին, դա կլինի բողոքի ձևերից մեկը»,- հայտարարել է Լևան Վարշալոմիձեն:

Նմանատիպ