Բոկերիայի հետ խոսելու իմաստ չեմ տեսնում, ոչ նա և ոչ էլ ՈՒգուլավան մանդատներ չունեն, նրանց կուսակցության այլ անդամները ցանկանում են պխտորել ջուրը. Ալեկո Էլիսաշվիլի
Բոկերիայի հետ խոսելու իմաստ չեմ տեսնում, ոչ նա և ոչ էլ ՈՒգուլավան մանդատներ չունեն, նրանց կուսակցության այլ անդամները ցանկանում են պխտորել ջուրը. Ալեկո Էլիսաշվիլի

«Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլիի հայտարարությամբ, բացի «Գիրչիից», իրենք պատրաստվում են խորհրդակցություններ անցկացնել նաև ընդդիմադիր այլ կուսակցությունների հետ:

«Մենք առաջին հանդիպումն ունենք «Գիրչիի» հետ, նախատեսում ենք խորհրդակցել նաև ընդդիմության մնացած մասի հետ»,- հայտարարել է Էլիսաշվիլին:

Նրա խոսքով ՝ ինքը չի բացառում հանդիպում «Ազգային շարժման» հետ:

«Միակ բանն այն է, որ մենք չենք տեսնում Բոկերիայի հետ խոսելու իմաստը, կամ ինչի մասին խոսել, ոչ նա, ոչ էլ Գիգի Ուգուլավան մանդատ չունեն, մենք գիտենք նրանց կուսակցության մյուս անդամների դիրքորոշումը, որ նրանք ուզում են ջուրը պխտորել: «Վրացական երազանքին» մենք կհանդիպենք միայն դեսպանների ներկայությամբ: Մենք բաց ասում ենք այն, ինչ մտածում ենք, թե ինչ պետք է հանդիպենք», – հայտարարել է Էլիսաշվիլին:

Այս րոպեներին ընթանում է հանդիպում «Գիրչի» և «Մոքալաքեեբի» կուսակցությունների ներկայացուցիչների միջև: Հանդիպումն ընթանում է «Գիրչիի» գրասենյակում, որտեղ այցելել են «Մոքալաքեեբի» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին և կուսակցության ներկայացուցիչ Լևան Իոսելիանին: