Բողոքի ցույցերին մասնակցելը Վրաստանի բոլոր քաղաքացիների պարտավորությունն է, համարեք դա մեր աշխատանքն է. Սալոմե Սամադաշվիլի
Բողոքի ցույցերին մասնակցելը Վրաստանի բոլոր քաղաքացիների պարտավորությունն է, համարեք դա մեր աշխատանքն է. Սալոմե Սամադաշվիլի

Մեր շատ հստակ դիրքորոշումն այն է, որ մենք չենք ընդունելու այս ընտրությունների արդյունքները, և դա չի ընդունի վրաց ժողովուրդը, ուստի բողոքը շարունակվում է: Մենք կիրակի օրը նախատեսում ենք լայնածավալ հանրահավաք,- այս մասին հայտարարել է «Ազգային շարժման» առաջնորդներից մեկը՝ Սալոմե Սամադաշվիլին:

Նրա խոսքով, Վրաստանի բոլոր քաղաքացիների պարտականությունն է մասնակցել բողոքի ցույցերին:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հայտարարված ընտրությունների արդյունքները չեն արտացոլում մեր երկրի քաղաքական իրողությունը: Մեր շատ հստակ դիրքորոշումն այն է, որ մենք չենք ընդունելու այս ընտրությունների արդյունքները, և դա չի ընդունի վրաց ժողովուրդը, ուստի բողոքը շարունակվում է: Մենք կիրակի օրը նախատեսում ենք լայնամասշտաբ հանրահավաք, տասնյակ հազարներով, թե ոչ, հարյուր հազարավոր մարդկանց մասնակցությամբ, և կառավարությունից պահանջում ենք. Ընտրական վարչակազմի փոխարինում, անհնար է, որ Թամար Ժվանիան պատասխանատվության չենթարկվի հոկտեմբերի 31-ի արածի համար: Մենք պահանջում ենք նոր ընտրություններ, որոնք կլինեն արդար, ազատ և վրաց ժողովրդին հնարավորություն կտան արտահայտել իրենց քաղաքական կամքը:

Ցանկանում եմ, շնորհակալություն հայտնել վրաց ժողովրդին ընդդիմության հանդեպ ցուցաբերած աջակցության և վստահության համար: Մենք ձեզ հետ պետք է փոխենք քաղաքական իրավիճակը: Հիմա վճռական պայքար է, այժմ ամեն օր գալ հանրահավաքի խորհրդարանի առջև, և կիրակի օրը լայնամասշտաբ հանրահավաքին մասնակելը  կարծում եմ, Վրաստանի բոլոր քաղաքացիների պարտքն, համարեք, որ դա ձեր աշխատանքն է»,- հայտարարել է Սամադաշվիլին: