Բողոքի ակցիա խորհրդարանի մոտ
Բողոքի ակցիա խորհրդարանի մոտ

«Անծուխելիձեն անմահ է» կարգախոսով Վրաստանի խորհրդարանի մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա։ Քաղաքացիների խումբը հավաքվել էր օրենսդիր մարմնի հետևի մուտքի մոտ և բողոքել Թեա Ծուլուկիանիի կողմից արված հայտարարության դեմ։ Ակցիայի մասնակիցները ասում են, որ Ծուլուկիանին և «Վրացական երազանքը» հատել են բոլոր կարմիր գծերը։ Նրանց խոսքով՝ Գիորգի Անծուխելիձեի վերաբերյալ արված հայտարարությունը վիրավորանք է բոլոր այն զինվորների համար, ովքեր կռվել են հայրենիքի համար։ Տեղում մոբիլիզացված էր պարեկային ոստիկանությունը։