Բողոքարկիչ դատարանը վերացրել է այսպես կոչված լրտեսության գործով 2011 թավականի մեղադրական վճիռը և արդարացրել է լուսանկարիչներին
Թբիլիսիի բողոքարկիչ դատարանը վերացրել է այսպես կոչված լրտեսության գործով կայացված մեղադրական վճիռը և ամբողջությամբ արդարացրել է լուսանկարիչներին: Այս մասին տեղեկացնում է առաջին ալիքի լրագրողը:
Բողոքարկիչ դատարանը քննարկում էր քաղաքային դատարանի 2011 թվականի վճիռը, որի համաձայն, լուսանկարիչներ ՝ Իրակլի և Նաթիա Գեդենիձեները, Զուրաբ Քուրցիկիձեն և Գիա Աբդալաձեն մեղավոր են ճանաչվել լրտեսության գործով:
Դատախազությունը բողոքարկիչ դատարանից պահանջում էր լուսանկարիչների գործով փոխել 7 տարի առաջ հաստատված վճիռը:
Ինչպես հայտարարում են գերատեսչությունում, գործով անց է կացվել կրկնակի հետաքննություն, հարցաքննվել են վկաներ և հաստատվել է, որ 2011 թվականին լուսանկարիչներին ձերբակալել են հորինված մեղադրանքով: Դատախազությունը գործը բացել է 2016 թվականին: Ծառայողական իրավասությունների չարաշահման գործով ձերբակալված է հակահետախուզության նախկին ղեկավար Դավիթ Դեվնոզաշվիլին: Միևնույն ժամանակ հեռակա ազատազրկում է սահմանվել համար 8 պատժակատարողական հիմնարկի նախկին տնօրեն Ալեքսանդր Մուխաձեի նկատմամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan