Բնակելի շենքը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, 2017 թվականին կառուցել է «L գրուպ շինարարական ընկերությունը»
Թբիլիսիում, Դիդի Դիղոմիում գտնվող բնակելի շենքը, որտեղ երեկ տեղի է ունեցել պայթյուն, կառուցվել է 2017 թվականին:
Ինչպես պարզել է Առաջին ալիքը, շենքը կառուցել է «L գրուպ շինարարական ընկերություն» ՍՊԸ-ն: Հանրային ռեեստրի տվյալներով, ընկերությունը գրանցվել է 2016 թվականին: Գործունեության ուղղությունը բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարությունն է:
Ինչ վերաբերում է սեփականատիրոջը, հիմնադրման օրից ընկերության սեփականատերը և տնօրենը Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Գրիգոլ Ճանտուրիան է:
Պայթյունը Թբիլիսիում, Դիդի Դիղոմիում տեղի էր ունեցել երեկ երեկոյան: Դեպքի հետևանքով զոհվել է չորս մարդ, տուժել՝ 8-ը: Վեց փոքրահասակ այս պահի դրությամբ մնում է հիվանդանոցում: Կլինիկայից դուրս է գրվել երկու մարդ: Պայթյունի հետևանքով տուժածներին Թբիլիսիի քաղաքապետարանը բնակեցրել է հյուրանոցում: Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: Տեղի ունեցածի առնչությամբ սկսված է հետաքննություն: