Բնակարանները օրական կարգով վարձով տալու համար պետությունը հարկեր չի սահմանելու. Գիորգի Չոգովաձե
Զբոսաշրջության ազգային գործակալության ղեկավարը պարզաբանել է Airbnb և Booking.com-ով բնակարանների վարձով տալու համար հարկերի հնարավոր սահմանման մասին:
Գիորգի Չոգովաձեի հայտարարությամբ, բնակարանները օրական կարգով վարձով տալու համար ոչ մի սահմանափակումներ և հարկերի հաստատում պետությունը չի ծրագրում:
«Ցանկանում եմ ընդգծել և ասել հասարակությանը, որ ոչ մի հավելյալ հարկ և սահմանափակումներ չեն ծրագրվում բնակարանի օրական վարձով տալու դեպքում: Այս հարցը չի քննարկվել և ոչ էլ քննարկվելու է: Հակառակը, այս ոլորտի զարգացումը Վրաստանին հնարավորություն տվեց հավելյալ տեղավորման հնարավորություն ստեղծել աշխարհի համար, կոնկրետ ասած ընդունել էլ ավելի մեծ քանակությամբ զբոսաշրջիկների: ՈՒրախ ենք, որ դրանով եկամուտ է ստանում նաև մասնավոր բիզնեսը»,-հայտարարել է Գիորգի Չոգովաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan