Բնակարանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, վերանորոգվում էր, հավանաբար գործ ունենք անփութության և տեխնիկայի կամայական ապամոնտաժման հետ. «Թբիլիս Էներջի»
«Թբիլիսի Էներջի»-ում նշում են, որ Դիղոմիի Մասիվում այսօր տեղի ունեցած պայթյունի պատճառը պարզելու համար տեղում աշխատում են փորձագետները։
«Դիղոմիի Մասիվում տեղի ունեցած պայթյունին մարդկային զոհեր չեն հետևել։
Տեղում աշխատում են փորձագետները՝ պարզելու պայթյունի պատճառը։
Նշվում է, որ բնակարանը վերանորոգվում էր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ գործ ունենք անփութության և տեխնիկայի կամայական ապամոնտաժման կամ տեղափոխման հետ։
Ավելի ուշ՝ մասնագետների եզրակացությունից հետո, կտարածվի ընդարձակ հայտարարություն։
Զգույշ եղեք գազի սարքավորումները տեղափոխելիս և վերանորոգելիս, շատ հաճախ են լինում գազի ռետինե խողովակի վնասման դեպքեր»,- հայտարարել են ընկերությունում։