«Բլումբերգ» - Ուկրաինան առաջին անգամ ռմբակոծել է Ռուսաստանի տարածքը բրիտանական «Storm Shadow» հրթիռներով
Ուկրաինան առաջին անգամ ռմբակոծել է ռուսական տարածքը բրիտանական «Storm Shadow» հրթիռներով։ Այս մասին գրում է «Bloomberg»-ը։
Հաղորդվում է, որ ուկրաինացիները տարբեր ուղղություններով 12 հրթիռ են արձակել։
Համաձայն տարածված տեղեկությունների՝ Կուրսկի շրջանում հայտնաբերվել են «Փոթորկի ստվեր» հրթիռի բեկորներ, իսկ Յիսկի վրայով չեզոքացվել է երկու հրթիռ։
«Bloomberg»-ի փոխանցմամբ՝ Բրիտանիան Ուկրաինային թույլ է տվել հրթիռներ կիրառել Ռուսաստանի տարածքում՝ ի պատասխան Կրեմլի կողմից պատերազմում հյուսիսկորեական զորքերի տեղակայմանը։ Բրիտանական կառավարությունը դա ընկալեց որպես հակամարտության սրացում։
«Storm Shadow» հրթիռները արձակվել են ուկրաինական բանակի կողմից այն բանից հետո, երբ մեկ օր առաջ ռուսական տարածքը ռմբակոծվել է ամերիկյան արտադրության «Atakams» հրթիռներով։ «Storm Shadow»-ի գործողության շառավիղը մոտ 250 կիլոմետր է։