Բլումբերգ – Վլադիմիր Պուտինը Արևմուտքից պահանջել է դադարեցնել զենք վաճառել Ուկրաինային՝ Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնության հասնելու համար
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինը պահանջել է, որ Արեւմուտքը դադարեցնի զենք վաճառել Ուկրաինային՝ Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնության հասնելու համար։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկովի Մոսկվա կատարած այցի ժամանակ Պուտինը զինադադարի համաձայնագրի ստորագրման պարտադիր պայման է անվանել զենքի մատակարարումների դադարեցումը։
Միևնույն ժամանակ, ինչպես ինկոգնիտո եվրոպացի պաշտոնյաներն են ասել, քիչ հավանական է, որ Եվրոպան համաձայնի Ռուսաստանի այն պահանջին, որ դաշնակիցներն արգելափակեն Ուկրաինային զենքի մատակարարումները «հրադադարի» ժամանակ։
Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ համաձայն է 30-օրյա հրադադարի նախաձեռնությանը, սակայն Ռուսաստանի նախագահն իր պայմաններն է առաջադրում։