«Բլումբերգ». Գերմանիայի իշխող կոալիցիան համաձայնել է հաջորդ տարի կրկնապատկել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը և այն հասցնել ութ միլիարդ եվրոյի
Գերմանիայի իշխող կոալիցիան համաձայնել է կրկնապատկել Ուկրաինայի ռազմական օգնությունը՝ հաջորդ տարի հասցնելով ութ միլիարդ եվրոյի: Այս մասին տեղեկություն է տարածում «Բլումբերգ» գործակալությունը՝ հիմնվելով սեփական աղբյուրի վրա։
Լրատվամիջոցի փոխանցմամբ, եթե նշված պլանը հաստատվի խորհրդարանի կողմից, ապա Գերմանիայի պաշտպանության ծախսերը կգերազանցեն ՀՆԱ-ի երկու տոկոսը, ինչը ՆԱՏՕ-ի անդամ երկրների խոստացած ցուցանիշն է։
Ինչպես հայտնի է դարձել «Bloomberg»-ին, Օլաֆ Շոլցի սոցիալ-դեմոկրատները, Ազատ դեմոկրատները և Կանաչների կուսակցությունը պայմանավորվել են ավելացնել ռազմական ծախսերը 2024 թվականի դաշնային բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։