Բլումբերգ – Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն առանց ստորին պալատի քվեարկության հաստատեց 2025 թվականի բյուջեն
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն առանց ստորին պալատի քվեարկության հաստատել է 2025 թվականի բյուջեն։ Այս մասին գրում է Bloomberg-ը։ Ինչպես նշել է Բայրուն խորհրդարանի նիստում իր ելույթի ժամանակ, ոչ մի երկիր չի կարող գոյություն ունենալ առանց բյուջեի։
Բայրուն հավանություն է տվել օրինագծին՝ օգտագործելով Սահմանադրության 49.3-րդ հոդվածը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ արմատական ձախակողմյան France Indomitable կուսակցությունն անվստահություն է պահանջել Բայրուի կառավարությանը, թեև Սոցիալիստական կուսակցությունը հայտարարել է, որ չի սատարելու անվստահության քվեին։