«Բլումբերգ». Դոնալդ Թրամփը Վիկտոր Օրբանին հրավիրել է Ֆլորիդայի իր նստավայր, հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ
«Բլումբերգ». Դոնալդ Թրամփը Վիկտոր Օրբանին հրավիրել է Ֆլորիդայի իր նստավայր, հանդիպումը նախատեսված է հաջորդ շաբաթ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին հրավիրել է Ֆլորիդայի իր նստավայր։ Այս մասին տեղեկություն է տարածում «Bloomberg»-ը։

Մինչ այդ այս հանդիպման մասին գրել էր նաեւ «New York Times»-ը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Ինչպես գրում է «Bloomberg»-ը, Թրամփի և Օրբանի հնարավոր հանդիպումը ևս մեկ անգամ կընդգծի այն փաստը, որ Թրամփը մեծացնում է իր ազդեցությունը արտաքին քաղաքականության վրա, քանի որ նա շատ մոտ է ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելուն։

Հունգարիայի կառավարության և Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչները չեն մեկնաբանել Օրբանի և Թրամփի բանակցությունների մասին տեղեկատվությունը։