Բլումբերգ. Դոնալդ Թրամփը կդիմի Կոնգրեսին՝ պաշտպանական ծախսերի զգալի ավելացման պահանջով
«Բլումբերգի» փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կդիմի Կոնգրեսին՝ պաշտպանական ծախսերի զգալի ավելացման պահանջով։
Ըստ լրատվամիջոցի՝ Սպիտակ տունը պահանջում է պաշտպանությանն հատկացնել 1,5 տրիլիոն դոլար։ Այս գումարը ներառում է Պաշտպանության դեպարտամենտին հատկացվող 1,1 տրիլիոն դոլարը և 350 միլիարդ դոլար՝ հավելյալ ռեսուրսների համար։
Ինչպես գրում է պարբերականը, ոչ պաշտպանական ծախսերը կկրճատվեն 73 միլիարդ դոլարով կամ տասը տոկոսով։
«Բլումբերգի» տեղեկություններով՝ եթե բյուջեն հաստատվի, ապա սա կլինի Պենտագոնի ֆինանսավորման ամենամեծ աճը մեկ տարվա ընթացքում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։