«Բլումբերգ»․ ԱՄՆ-ը ցանկանում է Ուկրաինայում լիակատար հրադադարը մի քանի շաբաթվա ընթացքում
ԱՄՆ-ը ցանկանում է Ուկրաինայում լիակատար հրադադար հաստատել մի քանի շաբաթվա ընթացքում, – այս մասին տեղեկացնում է «Բլումբերգ»-ը։
Հրապարակման համաձայն՝ լիակատար հրադադարի ցանկության մասին ամերիկացի պաշտոնյաները նշել են Փարիզում եվրոպացի գործընկերների հետ հանդիպման ժամանակ։
«Բլումբերգ»-ի տվյալներով՝ քննարկումները, որոնք ներառում էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը, հիմնականում կենտրոնացած էին այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է հասնել հրադադարի և ապահովել երկարաժամկետ խաղաղություն հնարավորինս արագ։
Հանդիպմանը մասնակցել են նաև ուկրաինացի պաշտոնյաներ։
«Բլումբերգ»-ի տվյալներով՝ հանդիպման մասնակիցները հայտնել են ԱՄՆ պաշտոնյաներին, որ լիովին աջակցում են նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական նպատակին՝ արագորեն ավարտել պատերազմը։ Ազգային անվտանգության խորհրդականներն ու բանակցողներն Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից նախատեսում են հաջորդ շաբաթ կրկին հանդիպել Լոնդոնում՝ քննարկումները շարունակելու նպատակով։