Bloomberg – Շվեյցարիան սառեցրել է մինչև 1,8 միլիարդ դոլարի լրացուցիչ ռուսական ակտիվներ
Շվեյցարիան սառեցրել է լրացուցիչ 1,8 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ՝ ռուսական սառեցված ակտիվների ընդհանուր ծավալը հասցնելով 8,4 միլիարդ դոլարի, հայտնում է Bloomberg-ը։
Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական քարտուղարությունը (Seco) հայտնել է, որ գումարի ավելացումը կապված է փողերի լվացման հետաքննության և միջոցների լրացուցիչ սառեցման հետ։
Մասնավորապես, ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խախտման և փողերի լվացման կասկածանքով, ինչը հանգեցրել է նրա միջոցների ժամանակավոր սառեցմանը։