Bloomberg – Ռուսաստանը պատրաստ է օգնել Դոնալդ Թրամփի վարչակազմին Թեհրանի հետ բանակցություններ վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ
Ռուսաստանը պատրաստ է օգնել Դոնալդ Թրամփի վարչակազմին Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարել Թեհրանի հետ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով անանուն աղբյուրին։
Նրանց խոսքով՝ Դոնալդ Թրամփը դեռ փետրվարին հայտնել է ՌԴ նախագահին, որ շահագրգռված է նման աջակցությամբ։ Մի քանի օր անց Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են այդ հարցը ռուս գործընկերների հետ։
Bloomberg-ը գրում է, որ Սպիտակ տունը չի մեկնաբանում այդ հարցը, մինչդեռ Մոսկվան և Թեհրանը չեն հաստատում տեղեկությունը, թեև չեն հերքում Դոնալդ Թրամփի նման հարցում ստանալը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ «Ռուսաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն և Իրանը կարող են լուծել իրենց խնդիրները բանակցությունների միջոցով», և Մոսկվան «պատրաստ է անել ամեն ինչ՝ դրան հասնելու համար»։