Bloomberg - Պուտինը Թրամփի հետ հանդիպման ժամանակ կառաջարկի զորքերը դուրս բերել Դոնեցկի և Լուգանսկի մարզերից՝ Մոսկվայի կողմից Զապորոժիեի և Խերսոնի վրա հարձակումը դադարեցնելու դիմաց
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայից պահանջում է դուրս բերել զորքերը Դոնեցկի և Լուգանսկի մարզերից, իսկ դրա դիմաց Մոսկվան կդադարեցնի հարձակումը Զապորոժիեի և Խերսոնի ուղղություններով։ Այս մասին գրում է «Bloomberg»-ը։
Գործակալության տեղեկացմամբ, նման առաջարկ Պուտինը պատրաստվում է ներկայացնել Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում։
ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների բանակցությունները, հավանաբար, կկայանան առաջիկա շաբաթ։
«Bloomberg»-ի տվյալներով, Վաշինգտոնը աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի առաջարկի դեպքում ստանա համաձայնություն Կիևից և նրա եվրոպացի դաշնակիցներից՝ հնարավոր գործարքի կնքման համար։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ, համաձայնագրի նպատակը կոնֆլիկտի սառեցումն է և երկարաժամկետ խաղաղ կարգավորման բանակցությունների ճանապարհի բացումը։
«Bloomberg»-ը գրում է, որ եվրոպական կողմի համաձայնությունը նման ծրագրին դեռևս հստակ չէ։