Bloomberg-ի փոխանցմամբ՝ Սթիվ Ուիթկոֆը այս շաբաթ Նյու Յորքում կհանդիպի ուկրաինական պատվիրակության հետ
«Բլումբերգի» տեղեկություններով՝ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը ընթացիկ շաբաթ Նյու Յորքում հանդիպելու է ուկրաինական պատվիրակության հետ։
Նրանց թվում կլինեն Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավար Անդրեյ Երմակը և Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։
Մամուլի տեղեկությամբ՝ ակնկալվում է, որ քննարկման թեման կլինի Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների երկկողմ հանդիպման հարցերը։